2009Թ.-ԻՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՈՒ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 40%-ՈՎ
2009 թվականին հանրապետությունում գրանցվել է գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արտահանման և ներմուծման ծավալների անկում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած ամփոփ տվյալների համաձայն, որտեղ ներկայացված են 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների ցուցանիշները, նախորդ մեկ տարվա ընթացքում հանրապետությունից արտահանվել է 105.0 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նշենք, որ այս ցուցանիշը 2008 թվականի համեմատությամբ կրճատվել է 39.3%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 107.4 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված այլ իրեր: Այս ցուցանիշի անկումը տարեկան կտրվածքով կազմել է 64.7%: