Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ – ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 54.8 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՈՒՄ
10/02/2010 20:08
Կիսվել

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ – ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 54.8 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀՀ Վերահսկիչ պալատը Շիրակի մարզպետարանի պետական պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային  մոտքերի ապահովման աշխատանքներում հատնաբերել է 54 մլն 810 հազար դրամի խախտում` ուսումնասիրված 58 ծրագրերում:

Գյումրիում այսօր կայացած Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ կայացած նիստում նշվել է, որ մարզում քաղաքաշինության ոլորտում երկու տարիների ընթացքում պետական բյուջեից ծախսվել է 2 մլդ 841 մլն դրամ: Ուսումնասիրված 17 ծրագրում մոտ 1 մլդ 200  մլն դրամ գումարի շրջանակներում իրականացված հսկիչ չափագրման արդյունքում հայտնաբերվել է 49 մլն 161 հազար դրամի հավելագրում, որը չկատարված աշխատանքի դիմաց վճարներ են: Վերահսկիչ պալատն առաջարկել է մարզի ղեկավարությանը` այդ գումարը վերականգնել պետական բյուջե:

Նույն ոլորտում 2 մլն  885 հազար դրամ գումարի խախտումներ են գրանցվել գնային տարբերությունների դեպքում, իսկ անորակ աշխատանքի պատճառով խախտումը կազմել է 2 մլն  763 հազար դրամ:

Շիրակի մարզի կրթության հատվածում ուսումնասիրման ենթակա երկու հատուկ դպրոցներում հայտնաբերվել են 5 մլն 401 հազար դրամի հավելավճարներ, որոնք կատարվել են բացակա աշակերտների սննդի ձեռքբերման նպատակով:

Մարզպետարանի կառույցի կողմից  որպես խախտում է արձանագրվել  նաեւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների մասնավորեցման գործընթացում. մարզպետարան դիմած 659 դիմումատուից  պայմանագիր է կնքվել միայն 297-ի հետ, մնացած քաղաքացիների հետ պայմանագրի կնքման հարցը հետաձգվել է տարբեր պատճառաբանություններով:

Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանքարդյունաբերողների վարձակալած հողերի պայմանագրերը կնքվել են պակաս գումարներով, որի արդյունքում Վերահսկիչ պալատն արձանագրել է 11 մլն 249 հազար դրամի քիչ հաշվարկված գումար:

Գյումրիի քաղաքապետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է  ընդհանուր առմամբ 437 մլն  477 հազար դրամի խախտում, որից 277 մլն 676 հազար դրամ գումարը ենթակա է վերադարձման պետական բյուջե. մնացած մասն արդեն վերադարձվել է:

Ըստ կատարված խախտումների` 462 հարկատուներ չեն վճարել տեղական տուրք, որը կազմում է մոտ 38 մլն դրամ: Խախտումներ են գրանցվել նաեւ գույքահարկի գանձման աշխատանքներում:

Վերահսկիչ պալատի սահամանծ ժամկետի համաձայն` Շիրակի մարզպետարանը եւ Գյումրիի քաղաքապետարանը պարտավորվում են վերացնել բոլոր խախտումները եւ բյուջե մուտքագրել հավելավճարները մինչեւ մարտի 1-ը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6