Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
2010-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ 7-10%-ՈՎ
11/02/2010 16:08
Կիսվել

2010-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ 7-10%-ՈՎ

Ինչպես տեղեկացրել ենք ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 7-10 տոկոսով աճ նախատեսող զբոսաշրջության զարգացման 2010 թ. ծրագիրը, որի կատարման արդյունքում  կապահովվի 650 հազարից ավելի զբոսաշրջիկների այց երկիր: 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշել է, որ 2010-ի զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման ճանապարհին պետք է լուծվեն մի շարք խնդիրներ, այդ թվում` զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացումը, միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացումը, ինչպես նաեւ` համաշխարհային շուկային Հայաստանի ինտեգրումը, ակտիվ ու արդյունավետ միջազգային համագործակցությունը: Կազմակերպվելիք տարբեր միջոցառումներից առանձնացվել են զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացումը, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացումն ու կատարելագործումը:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանը որպես զբոսաշրջության համար բարենպաստ ու գրավիչ երկիր ներկայացնելու շարունակական աշխատանքներին»,- ընդգծեց էկոնոմիկայի փոխնախարարը:

Անդրադառնալով անցած տարվա ցուցանիշներին` Մ.Թումասյանն ասաց, որ Հայաստանում վարվող պետական քաղաքականության եւ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ դեռեւս զբոսաշրջային այցելությունների անկում չի արձանագրվել: Ըստ տվյալների` 2009-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 422 հազար 807` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 5.8 %-ով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6