ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
Այսօր տեղիունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը «Պոդզեմգազպրոմ» ՍՊԸ Հայաստանի ներկայացուցչության կողմից 2009թ. փետրվարի 9-ին Հայաստան ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչեւ 2010թ. դեկտեմբերի 1-ը։ Հիշյալ ընկերությունը իրականացնում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման, երկրաֆիզիկական հետազոտության, շինարարության ծրագրման աշխատանքներ` օգտագործելով ժամանակավորապես Հայաստան ներմուծված դիագնոստիկ հետազոտության չափողական համակարգը։ Նշված աշխատանքը շարունակվելու է նաեւ 2010թ.։