Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՊԵԿ – ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՑ ԿԿԶԱՄԱԿԵՐՊՎԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
15/02/2010 14:30
Կիսվել

ՊԵԿ – ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՑ ԿԿԶԱՄԱԿԵՐՊՎԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2010թ. մարտի 25-ին անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն:

Նախքան քննությունը, ս.թ. փետրվարի 22-ից մարտի 10-ը կկազմակերպվի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց:

Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2010թ. մարտի 17-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, միջնակարգ կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիրց օգտվելու իմացություն` անկախ դասընթացին մասնակցած լինելու հանգամանքից: Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև մարտի 17-ը (քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ) վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացի 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

– դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով:
– անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ:
–  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված  երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):

Դասընթացը և քննությունը տեղի են ունենալու Արարատյան տարածաշրջանային մաքսատան վարչական շենքում (Հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 10):

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6