16/02/2010 14:08
ՏՄՊՊՀ – «ԱՄԻԿՈՒՍ»-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերության վարչական բողոքը` հակամրցակցային համաձայնության համար տուգանքի որոշումն ընկերության մասով ուժը կորցրած ճանաչելու մասին:
«Ամիկուսը» Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` մոտ 18.4 միլիոն դրամով: Տուգանքն ընկերության նկատմամբ կիրառվել է` նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնության արդյունքում միաժամանակյա (որոշակի ժամանակահատվածում) առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Ուսումնասիրությամբ` համակամրցակցային համաձայնությունը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր, իրացման ծավալներով շուկայի առաջատարները համարվող ընկերությունների միջև:
Վարչական բողոքում նշված փաստերը, Հանձնաժողովի գնահատմամբ, հիմնավորված չէին, ուստի` բողոքը մերժվեց, հակամրցակցային համաձայնության մասին կայացված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մնաց:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
