ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ – ՆՎԵՐՆԵՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ից մինչև ապրիլի 7-ը բանկում կին հաճախորդներին նվերի տեսքով կտրամադրվի MASTERCARD վճարային համակարգի ցանկացած տեսակի քարտ: Քարտերը կտրամադրվեն անվճար, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև MASTERCARD GOLD տեսակի քարտի փաթեթի հետ, բոնուսի տեսքով կտրամադրվի COUNTDOWN միջազգային զեղչային համակարգի քարտ.
Իսկ տղամարդկանց` փետրվարի 15-ից մինչև ապրիլի 7-ը կտրամադրվի MASTERCARD GOLD տեսակի քարտ առանց չնվազող մնացորդի, վճարելով ընդամենը 10 000 դրամ տարեկան սպասարկման վճար, ինչպես նաև հնարավորություն կտրվի անվճար ստանալ COUNTDOWN միջազգային զեղչային համակարգի քարտ: