Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ – «ՎԱԳԱՖԱՐՄ»-Ի ԲՈՂՈՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՐԺՎԵՑ
19/02/2010 15:49
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ՎԱԳԱՖԱՐՄ»-Ի ԲՈՂՈՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՐԺՎԵՑ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր:
 
Հանձնաժողովն այսօր քննարկել և մերժել է դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանքի ենթարկված «Վագաֆարմ» ընկերության վարչական բողոքը` որոշումն ընկերության մասով չեղյալ համարելու վերաբերյալ: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, հակամրցակցային համաձայնությունը կայացել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և դրսևորվել է սիրտ անոթային, հակավիրուսային և շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գների` որոշակի ժամանակահատվածում, տնտեսական որևէ գործոնով չհիմնավորված բարձրացմամբ: «Վագաֆարմը» հակամրցակցային համաձայնության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որի տուգանքի չափը կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ (ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, ինչպես նախատեսված է օրենքով): Ընկերության` վարչական բողոքում նշված հակափաստարկներն անհիմն համարելով, Հանձնաժողովը մերժեց այն, տուգանքի որոշումը թողնելով անփոփոխ:
 

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ այսօր կարճվել է նույն հակամրցակցային համաձայնության համար տուգանված «Ալֆաֆարմ» ընկերության (տուգանքի չափը` ավելի քան 113 միլիոն դրամ) վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթը, քանի որ ընկերությունն ակտը (Հանձնաժողովի որոշումը) միաժամանակ բողոքարկել է թե Հանձնաժողովին, թե դատարան: Այդպիսի դեպքերում վարչական մարմնում ակտը ենթակա է կարճման և քննության ենթակա` դատարանում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2