ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Հայաստանի գործարարների պատվիրակությունը փետրվարի 18-ին մեկնել է Թուրքիա` ոսկերչության ցուցահանդեսին: Առեւտրաարդյունաբերական պալատի հաղորդմամբ, գործարարները Թուրքիա մեկնել են ապրանքների ցուցահանդեսների կազմակերպիչ թուրքական «Թույաբ» ընկերության հրավերով:
Հայաստանի գործարարները որպես հյուր մասնակցում են տեղի ոսկերչության ցուցահանդեսին, կհանդիպեն թուրք գործարարների հետ, կլինեն բանակցություններ հետագա համագործակցության վերաբերյալ: Թուրքական կողմի հետ նախնական համաձայնություն կա Հայաստանում թուրքական, Թուրքիայում հայկական ապրանքների ցուցահանդեսներ կազմակերպելու ուղղությամբ: