Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»
22/02/2010 16:01
Կիսվել

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»

«Ճգնաժամը հնարավոր չէ կանխատեսել, եթե նույնիսկ զգում ես, որ այդպիսի վտանգ կա: Կարեւոր է, որ ձեւավորվեն ունակություններ նման իրավիճակներում ճգնաժամը կառավարելու եւ դրանից օգուտներ քաղելու համար: Հայաստանը հենց այդպես էլ արեց. կառավարելի դարձրեց ֆինանսատնտեսական ճգնաժամը: Նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ 2010» 7-րդ միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ: Ըստ նախարարի` ճգնաժամն ուներ իր բացասական եւ դրական կողմերը: Առաջինի դեպքում ցանկացած բացասական երեւույթ տարբեր երկրների տնտեսությունների վրա  ունենում է իր բացասական ազդեցությունը: Դրական կողմն այն էր, որ աշխարհն այժմ վերածվել է մի մարմնի, եւ այն համագործակցությունն ու օժանդակությունը տարբեր երկրների միջեւ, որ 1-1,5 տարիների ընթացքում տեղի է ունեցել, ապացուցում է` ներկայումս ստեղծված համակարգը կենսունակ է:

Ն.Երիցյանի խոսքով, Հայաստանի համար ճգնաժամն, ըստ էության, պարտադրված էր, սակայն, Հայաստանը կարողացել է ժողովրդի ընկալման, բիզնես հանրության օժանդակության եւ կառավարության ակտիվ քաղաքականության շնորհիվ կառավարելի դարձնել այն: Նրա համոզամբ, գլոբալ տեղաշարժերի մասով պիտի կարողանանք պատկերացնել, որ շուկաների, ապրանքների, կապիտալի տեղաշարժի եւ տեխնոլոգիաների կիրառման շուրջ ավելի ագրեսիվ պայքար է տեղի ունենալու: «Աշխարհը նաեւ արեւմուտքից արեւելք է շարժվելու, եւ աշխարհագրական իմաստով մենք գտնվում ենք դրա միջնակետում: Ու եթե մենք ընկալենք այդ հնարավորությունները եւ կարողանք մեր ջանքերն ուղղել երկարաժամկետ, ավելի հավակնոտ ծրագրերի իրականացմանը, ապա կկարողանք օգտվել այդ նոր զարգացումներից»,- ասաց նախարարը:

Նրա տեղեկացմամբ` ճանապարհաշինության, հեռահաղորդակցության մասով նախապատրատվում է շատ մեծ ներդրումային ծրագիր: Համահայկական բանկի վերաբերյալ կան արդեն կոնկրետ որոշումներ, ներդրումներն արված են եւ այժմ ձեւավորվում է կառավարման թիմ: Կան նաեւ էներգետիկայի ոլորտի ներդրումներ` կապված եւ վերականգնվող, եւ միջուկային էներգետիկայի հետ: «Սրանք խոշոր ծրագրեր են, որոնք կատալիտիկ դեր խաղալով` փոխելու են մեր տնտեսության մասշտաբը: Մենք խոսելու ենք ոչ թե տասնյակ միլիոնավոր, այլ միլիարդավոր ներդրումների մասին, եւ դրանք այսօր արդեն ակնհայտ են, ուղղակի պետք է կարողանանք կլանել, ճանապարհներ ստեղծել, խիստ վերահսկել եւ արդյունավետ շինարարություն իրականացնել»,- ասել է նա: Հեռահաղորդակցության առումով պետք է ստանդարտները փոխել, որպեսզի մարդկանց մատչելի ու անսահմանափակ հնարավորություններ ընձեռնվեն կապվելու աշխարհի հետ: Ավելին` հեռահաղորդակցության ենթակառուցվածքը կարող է մեր հասարակությանը գլոբալ խաղահրապարակ դուրս բերել:

«Պիտի կարողանանք զարգացած շուկաները հասանելի դարձնել Հայաստանի համար. մասնավորապես` մեծ հնարավորություն է ստեղծվել Եվրամիության շուկա մուտք գործելու: Պարզապես պետք է միավորենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք հաղթահարել այն բոլոր բարդույթները, որոնք թույլ կտան մեզ ազատ առեւտուր իրականացնել ԵՄ-ի հետ: Այնտեղ կան միլիոնավոր սպառողներ, ովքեր ունեն բարձր ճաշակ, գնողունակ են, եւ դա է հիմնականում օգնելու, որ մենք կարողանանք մեր տնտեսության ավելի բարձր, նոր մասշտաբի պայմաններում նաեւ դիվերսիֆիկացնել մեր արդյունաբերությունը, եւ ավելի արժանավայել ու ժամանակակից կյանք ապահովել մեր հասարակության համար»,- նշել է Ն.Երիցյանը: Դրանք 5-7 տարվա հեռանկարային ծրագրեր են, բայց այսօրվանից այդ ուղղությամբ սկսվել են կատարվել ինտենսիվ աշխատանքներ:

2010թ-ին կառավարությունը, նախարարի խոսքով, նախատեսում է վերանայել կայուն զարգացման ծրագիրը, որ երկրի երկարաժամկետ սոցիալ- տնտեսական զարգացման ծրագիրն է, եւ երկխոսության, զուգահեռ անկախ հետազոտությունների ճանապարհով պիտի կազմվի նոր ծրագիր, որում նշված հարցադրումները կներառվեն: Խնդիրները լուծելու դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող տնտեսություն:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11