Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՋԵՐՄՈՒԿԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ
22/02/2010 16:42
Կիսվել

ՋԵՐՄՈՒԿԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ

Ջերմուկ քաղաքը դառնալու է միջազգային նշանակության հանգստավայր: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված այս ծրագրի արժեքը 200 հազար ԱՄՆ դոլար է, որի մի մասը ներդնելու է ՀՀ կառավարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր են իրականացվում:  Փետրվարի 8-11-ն այցելելով Շվեյցարիա, ծանոթացել են զբոսաշրջության ոլորտում շվեյցարական փորձին, այցելել լեռնադահուկային կենտրոններ, «SPA» սրահներ: Նախարարի ղեկավարությամբ պատվիրակությունը ուսումնասիրել է նաեւ աղբավերամշակման գործարանի գործունեությունը:
 
«Ներդրումների ծավալն ուսումնասիրելիս ` հասկացանք, որ 2-3 տարվա ընթացքում կարելի է ետ բերել այդ գումարը»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ եթե ճիշտ ուղղությամբ ներդրումներ կատարվեն, հսկայական շահույթ կստացվի: «Այն, ինչ մեզ համար խնդիր է՝ սարերը եւ խիստ ձմեռը, շվեյցարիացիների համար միլիարդներ աշխատելու հնարավորություն է: Պետք է հետեւողական քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Պետք է կարողանանք ճիշտ ռազմավարության շնորհիվ մեծ ներդրումներ ներգրավել»,- ընդգծեվ նա:

Շվեյցարական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` Ջերմուկի համար այդ երկրից ձեռք կբերվի 10 տարի շահագործված 2-3 կմ երկարությամբ ճոպանուղի: «10 տարիների կտրվածքով ստանդարտը փոխվել է Շվեյցարիայում, դրանից չօգտվելը, կարծում եմ, անտրամաբանական է:  Այն ոչ թե հին է, որի համար հանվում է, այլ  դրա տեղում նախատեսված է ստեղծել  ուրիշ ենթակառուցվածք»,-ասաց Ն. Երիցյանը:                     

Ն. Երիցյանն այս գործում կարեւորեց նաեւ հասարակության դերը, ով պետք է պահանջի ազատ տարածքները շատ չզբաղեցնել, քանի որ ընթացքում ավելանում է ներդրումների ծավալը, փոխվում է ճաշակը, ու  պարզվում է, որ ազատ տարածք չկա ներդրումների համար: «Հասարակությունը պետք է հսկի, որ հնարավորինս շատ տարածք մնա զարգացման համար»,- ավելացրեց նախարարը:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58