Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «DIAL-UP» ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է
23/02/2010 10:30
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «DIAL-UP» ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում մեկ տարվա ընթացքում ավելացել է լայնաշերտ գծային ինտերնետ կապի, նվազել` «Dial up»-ի բաժանորդների թիվը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նշեց, որ լայնաշերտ գծային ինտերնետ կապի բաժանորդների թիվն ավելացել է 6-7 անգամ. 2008թ-ի չորրորդ եռամսյակի դրությամբ մոտ 10 հազար բաժանորդի փոխարեն վերջին, բայց ոչ վերջնական տվյալներով` թիվն այժմ հասնում է 70-75 հազարի` ներառյալ 3G, Wi Max, Wi Fi, DSL եւ այլ եղանակներ: «Dial up»-ից օգտվողների թիվը նվազել է` 65-66 հազարից հասնելով 40-45 հազարի:

Սա պարզաբանվեց այն հանգամանքով, որ այսօր բաժանորդները փորձում են մտնել ինտերնետ կապի ավելի զարգացած, առաջադեմ շուկա եւ օգտվել ավելի արագ ու որակյալ կապից, դրանք ավելի հուսալի են նաեւ տեղեկատվական անվտանգության տեսակետից: Իսկ 2-3 տարի առաջ ինտերնետ բաժանորդների հիմնական մասն օգտվում էր «Dial up»-ից, որը դանդաղ էր ու բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում:

Ամփոփելով նախորդ մի քանի տարիներին հանրապետությունում ինտերնետի թողունակության հզորությունը` Ս.Արաբաջյանը նշեց, որ 2005-ին Հայաստանում եղել է 15 մեգաբիթ հզորությամբ թողունակություն, իսկ գները 17 հազար դոլարին համարժեք դրամ, 2006-ին թողունակության ցուցանիշը հասել է 56 մեգաբիթի: 2007-ի սկզբին եղել է 115 մեգաբիթ ընդհանուր թողունակություն, իսկ 2008թ-ի տվյալներով` թողունակության հզորությունը կազմել է 1083 մեգաբիթ` հատելով 1 գիգաբիթի սահմանը:

2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ 3,6 գիգաբիթից ավելի ցուցանիշ կա, որն այսօր 90 տոկոսով ծանրաբեռնված է: Հանրային ծառայությւունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի կարծիքով, այդ դինամիկան մինչեւ տարեվերջ կշարունակվի եւ կհասնի առնվազն 6,5-7 գիգաբիթի:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6