01/09/2008 19:05
ՎՐԱՍՏԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՆԶԻՆԸ
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայ-վրացական տնտեսական համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վոլոդյա Բադալյանը նշել է, որ չնայած այն բանին, որ Վրաստանում պայթեցված երկաթուղային կամուրջի փոխարեն աշխատող շրջանցիկ ուղին չունի հիմնական ճանապարհի տարողունակությունը, Հայաստան ներմուծվող և Հայաստանից արտահանվող բեռները տեղափոխվում են սովորական ռեժիմով:
Պատգամավորը նաև նշել է, որ պատերազմական գործողությունների ժամանակ Վրաստանը, անհրաժեշտությունից հելնելով, Փոթիում գտնվող Հայաստանի համար նախատեսված 2800 տոննա բենզինից օգտագործել էր մոտավորապես 1000 տոննա: Մանրամասն պարզաբանելու համար Բադալյանը նշել է, որ Հայկական ընկերությունները սովորաբար գնում են վրացական ընկերությունների կողմից, վրացական Փոթի նավահանգիստ ներկրված բենզինը և վրացիների կողմից ծախսվել է Հայաստանի համար նախատեսված, բայց վրացական ընկերությոնը պատկանող բենզինը:
Անդրադառնալով այն խնդրին, որ Աբխազիայի ճանաչումից հետո, Ռուսաստանը անպայման կսկսի շահագործել Աբխազիայով անցնող երկաթգիծը, Բադալյանը նշել է, որ Հայաստանի դերը այս հարցում սահմանափակ է, քանի որ Հայկական երկաթուղին ըստ էության հանդիսանում է փակուղի, իսկ այդպիսի իրավիճակը որակապես կարող է փոխվել միայն Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումից հետո, որի արդյունքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, իսկ դա ինքնըստինքյան հետաքրքրություն կառաջացնի և Ռուսաստանի և Վրաստանի մոտ:

07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
Արծաթ
455.51
-0.11
19:07 07/07/25
18:38 07/07/25
16:10 07/07/25
16:02 07/07/25