ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2009-ԻՆ ԶԳԱԼԻ ԱՃ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Հայաստանի արդյուանբերության ոլորտում նախորդ տարում արձանագրվել է անկում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանն ասաց, որ արդյունաբերության ոլորտում` առանց էներգետիկայի, անկումը կազմել է 6,4 տոկոս: Եղել են ոլորտներ, որոնցում աճ է գրանցել, օրինակ` դեղագործության ու պլաստմասե իրերի արտադրության ոլորտները:
Էկոնոմիկայի նախարարության իրականացրած մոնիթորինգի արդյունքներով` այս տարի հունվարին արդյունաբերության ոլորտում նկատելի են աճի տեմպեր: Ըստ նախարարության ներկայացուցչի` աճը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության ծավալների` 278% եւ հանքարդյունաբերության ոլորտի 123,6% աճով: Քիմիական արդյունաբերության աճը կապված է «Նաիրիտի» վերագործարկմամբ, չնայած քիմիայի մյուս ճյուղերում` փոքր քիմիայի պլաստմասե իրերի, ներկանյութերի արտադրության բնագավառներում եւս աճ կա:
Հ.Միրզոյանը նշեց, որ մոնիտորինգն իրականացվում է 156 ընկերություններում, որը ողջ դաշտը չի ծածկում: