
ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ինչպես տեղեկացրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Ուդումյանը նաև նշել է, որ Դավիթ Հարությունյանի հրաժարականի պատճառը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելով:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը 5 տարի ժամկետով ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ էր նշանակվել 2009թ.-ի հոկտեմբեր ամսին: