Տնտեսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 455.00+0.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2586.00+0.49 COPPER - 9790.50-0.40
LME:  NICKEL - 15042.00-0.89 TIN - 33397.00+0.34
LME:  LEAD - 2056.50+0.98 ZINC - 2720.50+1.34
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39821.28+0.33 TOPIX - 2828.16+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 23892.32-1.06 SSEC - 3493.05-0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
09/07/2025  CBA:  USD - 383.82-0.37 GBP - 521.34-0.31
09/07/2025  CBA:  EURO - 449.11-1.47
09/07/2025  CBA:  GOLD - 40904-47 SILVER - 453.81+6.11
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿՀԱՍՏԱՏԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ
25/02/2010 15:11
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿՀԱՍՏԱՏԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է տոնավաճառների խնդրին: Գործադիր մարմնի ղեկավարը մասնավորապես ասել է. «Հարցը, որին ես ուզում եմ անդրադառնալ, երեկ հնչեց նաեւ Ազգային Ժողովում եւ վերաբերում է տոնավաճառների նկատմամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական գործառույթներին։ Ես ուզում եմ, որ ամեն բան հստակ լինի մեզ եւ մեր քաղաքացիների համար։ Մեր ռազմավարությունը շատ պարզ է։ Մենք մտադիր ենք կարգուկանոն հաստատել տոնավաճառներում, որտեղ գտնվում է ստվերային տնտեսությունը սպասարկող հիմնական խոչընդոտներից մեկը եւ որը մեզ թույլ չի տալիս մեր երկրում կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը։ Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է։ Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը։ Մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում։ Բայց այստեղ կա մի առանձնահատկություն` մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա։ Եվ դա հստակ դիրքորոշում էր։ Բոլոր ծախսերը պետք է հոգային տոնավաճառի ղեկավարները, ստեղծեին աշխատանքային պայմաններ անհատ ձեռներեցների, փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, որպեսզի նրանք կարողանային նորմալ աշխատել։ Տոնավաճառի ղեկավարները պետք է ՀԴՄ-ները տեղադրեին իրենց սեփական միջոցների հաշվին, ստեղծեին ցանցեր, որոնք միացված լինեին տեղեկատվական տվյալների բազաներին, եւ այդ տեղեկությունը հասանելի լիներ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի այն չանհանգստացներ օրինական դաշտում աշխատող անհատ ձեռներեցին` տվյալների բազայում տեսնելով նրա վճարած ծավալները, անհանգստացներ միայն տոնավաճառի այն մասնակցին, որը ցույց է տալիս ակնհայտորեն փոքր ծավալի գործառույթներ։ Այս առումով մենք առաջին հերթին խստապահանջ ենք լինելու տոնավաճառի կազմակերպիչների նկատմամբ։ «Վաղարշ եւ որդիներ» տոնավաճառի պատմությունը ցույց է տալիս, որ փորձ է արվում ֆինանսական բեռը նորից դնել փոքր եւ միջին բիզնեսի վրա, եւ տոնավաճառի կազմակերպիչների կողմից բազմաթիվ վճարներ են սահմանվում ծառայության դիմաց եւ դրանք գանձվում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է, եւ ինչն էլ, ըստ էության, ընկած է տոնավաճառում աշխատողների բողոքի եւ դժգոհության հիմքում։ Մարդիկ պատրաստ են վճարել այնքան հարկ, որքան որ իրենք վճարում էին։ Բայց եթե տոնավաճառի կազմակերպիչները նրանցից լրացուցիչ գումար են գանձում, բնականաբար, դա ազդում է նրանց ֆինանսական գործունեության արդյունքների վրա։ Եվ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որպեսզի նրանք առաջին հերթին հսկողության տակ պահեն տոնավաճառների կազմակերպիչների գործառույթները եւ նրանց ստանձնած պարտավորությունները եւ առաջին հերթին խստապահանջ լինենք նրանց նկատմամբ։ Այս պարագայում, կարծում եմ, կստեղծենք բարենպաստ պայմաններ, որպեսզի տոնավաճառում աշխատող մեր քաղաքացիները, անհատ ձեռներեցները դժգոհություն չունենան մեզանից։ Սա էր մեր քաղաքականության իմաստը եւ բովանդակությունը, եւ մենք հետեւողական ենք լինելու այս խնդրում»։

AMP
09/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.82
-0.37
Եվրո (EUR)
449.11
-1.47
Ռուբլի (RUR)
4.912
+0.0079
Լարի (GEL)
141.28
-0.17
40904
-47
Արծաթ
453.81
+6.11