
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մարտի 1-ի կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների սակագների վերանայման հարցերը, վերանայվել են էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները: Ինչպես «Բիզնես 24»-ին տղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում: