
ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 15 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
2010 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել են 125 իրավաբանական անձիք, որոնց կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 157.45 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ամսվա ընթացքում նոր ստեղծված իրավաբանական անձանցից 15-ը օտարերկրյա ներդրումներով են:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 7 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 8 ընկերություն: