
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 125 ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 125 նոր առևտրային իրավաբանական անձ, որոնցից բացարձակ մեծամասնությունը` 116-ը, ՍՊԸ-ներ են:
Հաշվետու ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 819 անհատ ձեռնակատեր, որոնց ընդհանուր թիվը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 75 963: Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործող առևտրային իրավաբանական անձանց թիվը 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.9%-ով և կազմել 60910` նախորդ տարվա 59 184-ի դիմաց, իսկ անհատ ձեռնակատերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է շուրջ 13.97%-ով: