
2010Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ -ՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է ՇՈՒՐՋ 10%-ՈՎ
2010 թվականի հունվարին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2009 թվականի հունվարի նկատմամբ նվազել է 9.6%-ով և կազմել 446.4 հազար տոննա:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու ամսվա ընթաքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն աճել է 5.3%-ով, ավտոմոբիլային փոխադրումներն աճել են 0.7%-ով, իսկ օդային բեռնափոխադրումները պահպանվել են նախորդ տարվա նույն մակարդակի վրա:
Նշենք նաև, որ 2010 թվականի հունվարին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 15.9%-ով: