Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 416.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 73.06-1.99 WTI - 69.34-2.15
COMEX:  GOLD - 2736.40+0.41 SILVER - 33.93+5.44
COMEX:  PLATINUM - 1025.50+1.58
LME:  ALUMINIUM - 2612.00+2.29 COPPER - 9625.50+1.15
LME:  NICKEL - 16897.00-0.64 TIN - 31313.00+0.30
LME:  LEAD - 2072.00+0.12 ZINC - 3089.50+1.23
FOREX:  USD/JPY - 149.52-0.29 EUR/GBP - 1.0866+0.27
FOREX:  EUR/USD - 1.0866+0.27 GBP/USD - 1.3048+0.24
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43275.91+0.09 NASDAQ - 18489.55+0.63
STOCKS US: S&P 500 - 5864.67+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38981.75+0.18 TOPIX - 2688.98+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 20804.11+3.61 SSEC - 3261.56+2.91
STOCKS EUR:  FTSE100 - 8358.25-0.32 CAC40 - 7613.05+0.39
STOCKS EUR:  DAX - 19657.37+0.38
18/10/2024  CBA:  USD - 387.25-0.22 GBP - 505.17+1.15
18/10/2024  CBA:  EURO - 419.97-0.98
18/10/2024  CBA:  GOLD - 33477.19+150.40 SILVER - 396.05-0.03
ՏՄՊՊՀ – ԲԱՆԿԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
03/09/2008 16:15
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԲԱՆԿԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

Հանձնաժողովը բանկային համակարգում մրցակցային կանոնների հնարավոր խախտման առնչությամբ վարույթ է հարուցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի գրության հիման վրա: Ըստ ԿԲ նախագահի գրության, բանկերի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման ընթացքում որպես նախապայման հաճախորդներին առաջարկվում է օգտվել կոնկրետ կազմակերպությունների կողմից մատուցվող օժանդակ (ապահովագրություն, գնահատում եւ այլն) ծառայություններից, ինչը սահմանափակում է հաճախորդների ընտրության իրավունքը, ըստ այդմ` բանկերի կողմից հնարավոր են հակամրցակցային համաձայնություններ:
Հարուցված վարույթի շրջանակներում բանկերից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ վերջինների կողմից կնքվող հիփոթեքային եւ տրանսպորտային միջոցների վարկավորման պայմանագրերում, որպես վարկերի տրամադրման պայման նշել են ապահովագրությունը եւ (կամ) գնահատումը իրենց համար ընդունելի ապահովագրական ընկերությունների կողմից իրականացնելը: Որոշակի դեպքերում պայմանագրերում նշված է բանկի` որպես շահառու հանդիսանալու պայմանը:
Վերլուծության արդյունքում պարզվել է նաեւ, որ որոշակի դեպքերում ապահովագրությունն իրականացվում է անձանց խումբ համարվող տնտեսվարող սուբյեկտների միջոցով:
Փաստորեն, ըստ նյութերի, Հայաստանում գործող մի շարք բանկեր, ինչպես նաեւ ապահովագրական եւ գնահատող ընկերություններ կնքել են համաձայնություններ, որոնք արտահայտվել են նշված տնտեսվարող սուբյեկտների հետեւյալ գործողություններով (վարքագծով). "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ագրիկոլ բանկի", "Առէկսիմբանկի", "Բիբլոս բանկ Արմենիայի" եւ "Հայբիզնեսբանկի" հաճախորդներն օգտվում են միայն ապահովագրական "Ինգո-Արմենիա" ընկերության ծառայություններից, "Կասկադ Բանկի" հաճախորդները` միայն "Կասկադ ինշուրանսի" ծառայություններից, "Հայէկոնոմբանկինը"`միայն "Սիլ Ինշուրանսի", "Պրոմեթեյ Բանկինը"` միայն "Նաիրի Ինշուրանսի", "Արդշինինվեստբանկի" եւ "Արցախբանկի" հաճախորդները` միայն "Ռասկոյի" ծառայություններից:
"Հայէկոնոմբանկը" հայտնել է, որ  իր հաճախորդների համար ապահովագրության եւ գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների ընտրության սահմանափակումներ չկան եւ բանկի համար ընդունելի է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող ցանկացած ապահովագրական եւ գնահատող կազմակերպություն, սակայն ըստ "Հայէկոնոմբանկի" ներկայացրած ցուցանիշների` վարկ ստանալու նպատակով բանկին դիմած բոլոր հաճախորդները` ապահովագրությունն իրականցրել են միայն "Սիլ Ինշուրանսի", իսկ գնահատման գործընթացն իրականացրել "Անտ Ռիելթիի" միջոցով եւ միայն 1 տրանսպորտային միջոցի ապահովագրություն է իրականցվել "Տ.Ի.Տ" ընկերության կողմից: Իսկ "Սիլ Ինշուրանսի" հիմնադիրներից մեկը "Հայէկոնոմբանկն" է: Նմանատիպ իրավիճակ է նաեւ "Կասկադ Բանկի" պարագայում. անշարժ գույքի  ապահովագրությունը հիմնականում  (96 տոկոս) իրականցվել է "Կասկադ ինշուրանսի" միջոցով, որի հիմնադիրներից է "Կասկադ Քապիտալ Հոլդինգը":
Հայաստանի բանկերի միությունը գրությամբ հայտնել է, որ բանկային արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից ելնելով, յուրաքանչյուր առեւտրային բանկ ունի իր կողմից սահմանված եւ իր համար ընդունելի սկզբունքներ եւ ինքնուրույն է ընտրում իր ֆինանսական ռիսկերի կառավարման մեթոդներն ու եղանակները, ինչպես նաեւ դրանց հիման վրա որոշվում են մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնց հետ աշխատում է տվյալ բանկը:
Վերլուծության արդյունքում Հանձնաժողովը գտավ, որ Հայաստանում գործող մի շարք բանկեր անուղղակի համաձայնեցված գործողությունների (վարքագծի) միջոցով կնքել (կայացրել) են հորիզոնական համաձայնություններ` հիփոթեքային եւ տրանսպորտային միջոցների վարկավորման ընթացքում նախապատվություն տալով որոշակի ապահովագրական եւ գնահատող ընկերությունների:
ՀՀ օրենսդրությամբ, ապահովագրությունն ու անշարժ գույքի գնահատումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են, հետեւաբար` ՀՀ-ում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից պետք է համահավասար ընդունելի եւ արժանահավատ համարվեն լիցենզավորված եւ գործող նման  ծառայություններ մատուցող բոլոր տնտեսվարողների կողմից մատուցվող ծառայությունները:
Հանձնաժողով ներկայացված փորձագիտական եզրակացության համաձայն եւս, վարկավորման ընթացքում որոշակի ընկերությունների նախապատվություն տալու հանգամանքը հիմք է տալիս եզրակացնելու բանկերի միջեւ հնարավոր համաձայնության հատկանիշների առկայության մասին, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել բանկերի հետ չհամագործակցող ապահովագրական ընկերությունների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն:
Հանձնաժողովը ամրագրեց, որ առկա իրավիճակը պայմանավորված է վերոհիշյալ իրավահարաբերությունների կանոնակարգման բացակայությամբ, ինչպես նաեւ վարկառուների կողմից իրենց հայեցողությամբ ապահովագրական եւ գնահատող ընկերությունների ընտրությունն իրականացնելու հնարավորության վերաբերյալ սակավ տեղեկացվածությամբ: >;
Հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ճիշտ է, նման համաձայնություններ կայացել են որոշ բանկերի միջեւ, սակայն իրավիճակը շտկվում է, եւ գործնականում 2-3 բանկ է, որ մինչեւ հիմա խախտումը շարունակում է: Նա հավաստիացրեց, որ շուտով դաշտն ամբողջությամբ կբացվի եւ նման խախտում չի լինի բանկերի կողմից: Ուստի, նա, ինչպես նաեւ բանկերի ներկայացուցիչները միջնորդեցին եւ խնդրեցին, որ նախազգուշացում չտրվի բանկերին, քանի որ ֆինանսական ոլորտի համար դա շատ խիստ պատժամիջոց է: ԿԲ ներկայացուցիչը հաստատեց դա, հավելելով, որ նման պատժամիջոցները հաշվի են առնվում միջազգային գործընկերների կողմից, ինչպես նաեւ ռեյտինգների հրապարակման ժամանակ: Սակայն պատասխանատվության միջոցի (տվյալ դեպքում` նախազգուշացման) կիրառման հարցում Հանձնաժողովի դիրքորոշումը հետեւյալն էր. բանկերը խախտումը թույլ են տվել, ինչը հաստատել է եւ´ փորձագիտական եզրակացությունը, եւ´ ԿԲ-ն, եւ´ Հանձնաժողովի վերլուծությունը: Հետեւաբար, "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքի համաձայն, Հանձնաժողովը պարտավոր է խախտումն արձանագրելու այս պարագայում որպես պատասխանատվության միջոց կամ նախազգուշացում հայտարարել, կամ տուգանել, որն ավելի խիստ կլիներ: Սակայն հաշվի առնելով ԿԲ միջնորդությունը, որ ապահովագրական ընկերությունները վարկառուների կողմից իրենց ընտրելու հարցում պարտադրելու հնարավորություն չունեն վերջիններիս, հետեւաբար իրենք խախտում թույլ չեն տվել (այսինքն ապահովագրական ընկերությունները չեն ընտրում, այլ վարկառուներն են բանկերի պահանջով ապահովագրական ընկերություններին "ընտրում"), Հանձնաժողովը ապահովագրական ընկերություններին նախազգուշացում չհայտարարեց:
Եվ Հանձնաժողովն այսօր նախազգուշացրեց հակամրցակցային համաձայնություններ կնքած (կայացրած) բանկերին ("ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ագրիկոլ բանկ", "Առէկսիմբանկ", "Բիբլոս բանկ Արմենիա", "Հայբիզնեսբանկ", "Կասկադ Բանկ", "Հայէկոնոմբանկ", "Պրոմեթեյ բանկ", "Արդշինինվեստբանկ", "Արցախբանկ"), հանձնարարելով շտկել եւ հետագայում բացառել խախտումները: Ինչպես նաեւ Հանձնաժողովը առաջարկեց ՀՀ կենտրոնական բանկին` համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված իրավահարաբերությունները կանոնակարգելու համար, նախատեսելով դրույթներ` մատուցվող ծառայություններից համահավասար պայմաններով օգտվելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաեւ ԶԼՄ-ներով կատարել հրապարակային բացատրական աշխատանքներ` սպառողներին (վարկառուներին)` սեփական հայեցողությամբ ապահովագրական եւ գնահատող տնտեսվարողների ընտրության հնարավորության մասին իրազեկ դարձնելու նպատակով:
AMP
18/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
-0.22
Եվրո (EUR)
419.97
-0.98
Ռուբլի (RUR)
4.02
+0.02
Լարի (GEL)
142.84
+0.11
33477.19
+150.40
Արծաթ
396.05
-0.03