Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00-1.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 69.28-0.26 WTI - 67.30-0.27
COMEX:  GOLD - 3355.50+0.43 SILVER - 38.43-0.16
COMEX:  PLATINUM - 1456.10-1.71
LME:  ALUMINIUM - 2629.50+2.00 COPPER - 9778.50+1.16
LME:  NICKEL - 15218.00+0.81 TIN - 33445.00+1.31
LME:  LEAD - 2010.00+1.88 ZINC - 2818.50+2.98
FOREX:  USD/JPY - 148.81+0.09 EUR/GBP - 1.1625+0.04
FOREX:  EUR/USD - 1.1625+0.04 GBP/USD - 1.3404-0.14
STOCKS RUS:  RTSI - 1120.15+0.67
STOCKS US: DOW JONES - 44342.19-0.32 NASDAQ - 20895.66+0.05
STOCKS US: S&P 500 - 6296.79-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 39819.11-0.21 TOPIX - 2834.48-0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24825.66+1.33 SSEC - 3534.48+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8992.12+0.22 CAC40 - 7822.67+0.01
STOCKS EUR:  DAX - 24289.51-0.33
18/07/2025  CBA:  USD - 384.23+0.11 GBP - 516.87+2.19
18/07/2025  CBA:  EURO - 447.24+2.24
18/07/2025  CBA:  GOLD - 40994-54 SILVER - 466.4-1.35
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
03/03/2010 15:27
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում` «Զարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը»։

«ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը։ Նա մասնավորապես նշել է, որ 2009 թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, ներուժային ներդրողների որոնման եւ նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաեւ ներդրողների սպասարկման աշխատանքներ։

Հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2010 թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք կարեւոր ծրագրերի իրականացում թիրախային ոլորտներում ներդրումների ներգրավման եւ արտահանման խթանման նպատակով։

Անդրադառնալով գործակալության կողմից տարվող աշխատանքներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած վերջինիս գործունեության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր, գործակալությունը պետք է առավել ակտիվ եւ նպատակային գործունեություն ծավալի, խնդիրները պետք է լինեն հստակ, չափանիշները` ավելի հասկանալի, իսկ աշխատանքի արդյունքները` չափելի։ Ըստ վարչապետի` անհրաժեշտ է աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակել Գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Կարեւորվել է ներկայացուցիչների ինստիտուտի դերը` տեղեկատվության ապահովման եւ փոխանակման, շուկայի ուսումնասիրության եւ ներդրողների հայտնաբերման նպատակով։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը առանցքային է համարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ակտիվ համագործակցությունը։

Ի թիվս օրակարգային այլ հարցերի նիստում հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացման ծրագրի 2010 թվականի ծախսերի նախահաշիվը։

AMP
18/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.23
+0.11
Եվրո (EUR)
447.24
+2.24
Ռուբլի (RUR)
4.8828
+0.0014
Լարի (GEL)
141.73
+0.04
40994
-54
Արծաթ
466.4
-1.35