
ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար ամսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն անցայլ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.7%-ով և կազմել 542.2 մլն կՎտ/ժամ:
Վերոնշյալ ժամանակահատվածում ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 26.3%-ով և կազմել 113.2 մլն կՎտ/ժամ, ՀԷԿ-երում գրանցվել է 76.8% աճ (155.4 մլն կՎտ/ժամ): ՀԱԷԿ-ում արտադրվախ էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 2.9%-ով և կազմել 272.7 մլն կՎտ/ժամ, իսկ Հողմային ԷԿ-ներում գրանցվել է 12.5% աճ` 0.9 մլն կՎտ/ժամ: