
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 05/03/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 05-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.56 դրամով և կազմել 388.09 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 527.38 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 13.01 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.38 դրամով և կազմել 583.49 դրամ մեկ ֆունտի դիմաց: