
ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 5.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար ամսին Հայաստան կաթի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 5.5%-ով և կազմել 7863.3 հազար լիտր: Միևնույն ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով և կազմել 928.7 տոննա, մածնի արտադրության ծավալներն աճել են 31.7%-ով և կազմել 159.6 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 58.8%-ով և կազմել 185.9 տոննա, իսկկաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 22%-ով և կազմել 43.3 տոննա: