
ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ՇԱՄՊԱՅՆԻՆՆ ՈՒ ԳԱՐԵՋՐԻՆԸ` ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար ամսին Հայաստանում օղու և օղու լիկյորի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 76.2%-ով և կազմել 204.4 հազար լիտր: Միևնույն ժամանակահատվածում գինու արտադրության ծավալներն աճել են 5.3%-ով և կազմել 217.4 հազար լիտր:
Կտրուկ աճել են շամպայն գինիների և գարեջրի արտադրության ծավալները: Շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 16.8 անգամ և կազմել 8.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ և կազմել 364.6 հազար լիտր: