Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՄԵՐԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
10/03/2010 13:56
Կիսվել

ԱՄԵՐԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«Ամերիա» ՓԲԸ-ն 2010 թ. փետրվարից հանդես է գալիս ՀՀ կառավարության կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջոցով իրականացվող «Տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման» ծրագրի երկրորդ բաղադրիչի նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ, որը ներառում է Ինովացիոն ենթակառուցվածքի, Երևանի տեխնոպարկի ծրագրերի իրականացումը: Նշված ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

Նպատակ ունենալով ձևավորել ինովացիոն և մրցունակ գիտելիքներով հասարակություն` ծրագիրն ուղղված է Հայաստանում օժանդակ միջավայրի ստեղծմանը, որը ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների մրցունակ գործունեության համար  համապատասխան ենթակառուցվածքի, էլեկտրոնային  ծառայությունների և այլ օժանդակող կառույցների ապահովում:

Ամերիան կկատարի Երևանի տեխնոպարկի ծրագրի նախագծում, իրագործելիության ուսումնասիրում, տեղանքի/վայրի ընտրություն, բիզնես ծրագրերի մշակում, գործընկերների ընտրություն:

Երևանի տեխնոպարկի ծրագրի նպատակն է ստեղծել Երևանի մոտակայքում խոշոր տեխնոպարկ, որն իր մեջ կներառի գրասենյակային շենք, ուսումնական կենտրոններ, կոնֆերանսի դահլիճ և հարմարանքներ, վենչուրային ֆինանսավորման և սկսնակ ձեռնարկությունների աջակցման ծառայություններ և, հնարավորության դեպքում նաև օժանդակ այլ ենթակառուցվածք /բանկեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն/: Այս ծրագիրը հնարավորություն կստեղծի  տրամադրել լիարժեք ենթակառուցվածք` ծրագրավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող երևանյան և Հայաստանի այլ ընկերություններին անհրաժեշտ տարածքով և ծառայություններով ապահովելու նպատակով: Տեխնոպարկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին կտրամադրի «մեկ պատուհան» սկզբունքով բազմակողմանի ծառայություններ հետևյալ բնագավառներում` ենթակառուցվածք, ֆինանսավորում, վերապատրաստում, մարքեթինգ և սկսնակ ձեռնարկությունների աճի ու զարգացման համար կարևոր այլ ոլորտներ: Տեխնոպարկը հագեցած կլինի արագ ինտերնետային կապով:

Ամերիան  նախատեսված աշխատանքներն իրականացնելու է 3 փուլով և ամբողջ աշխատանքն ավարտելու է  մինչև 2010թ. հունիս ամիսը: Աշխատանքների ավարտից հետո Ամերիան շահագրգիռ կողմերին կներկայացնի հետազոտության արդյունքների  ամփոփ վերլուծություն:

Հիշեցնենք, որ Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիաե խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11