
ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար ամսին Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ աճել են:
Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 10183 տոննա, հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաների արտադրության ծավալներն աճել 3.3 անգամ և կազմել 1946 տոննա, բնական քարից երեսպատման սալիկների արտադրության ծավալներն աճել են 2 անգամ և կազմել 745.3 տոննա, ոչ հանքային շինանյութերի արտադրության ծավալներն աճել են 2.8 անգամ և կազմել 28 202 տոննա, կրի արտադրության ծավալներն աճել են 31.3%-ով և կազմել 1365 տոննա, ցեմենտի արտադրության ծավալներն աճել են 3.1 անգամ և կազմել 36.8 հազար տոննա, գաջի արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ և կազմել 1050 տոննա, ծակոտկեն լցանյութերի արտադրության ծավալներն աճել են 8 անգամ և կազմել 6071 տոննա, իսկ ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության ծավալներն աճել են 35.4%-ով և կազմել 2204 հատ: