Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԻՐ ՀԱՐԵՎԱՆԻՆ ԴՐԴԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ԿԵՂԾ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
12/03/2010 16:08
Կիսվել

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԻՐ ՀԱՐԵՎԱՆԻՆ ԴՐԴԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ԿԵՂԾ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ

Անապրանք գործարքներով զբաղվող ընկերությունների ոչ միայն դրածո ղեկավարների, այլ նաև` իրական տերերի հայտնաբերում: Ինչպես արդեն տեղեկացրել է ՊԵԿ-ը, փաստաթղթաշրջանառության և հաշվառման խնդրի նկատմամբ հետևողական է լինելու` պարբերաբար տեղեկացնելով նման գործարքներով զբաղվող անձանց մասին: Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության `օրերս կատարած բացահայտման արդյունքում հայտնաբերվել է չորս  օրինազանց, բոլորն էլ կալանավորված են:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործով կատարված նախաքննությամբ պարզվել է հետևյալը. մայրաքաղաքի բնակիչներ` նախկինում կեղծ ձեռնարկատիրական գործունեության համար դատապարտված Լյովա Մկրտչյանը և Ռուբեն Վարդանյանը` գալով հանցավոր համաձայնության, իրենց համաքաղաքացի Արթուր Մարտիրոսյանին դրդել են զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Յուրաքանչյուր գործարքի համար վերջինիս առաջարկվել է 5 հազար դոլար: Նման առաջարկից ոգևորված Արթուր Մարտիրոսյանն էլ` հավատալով խոստումներին, անմիջապես ձեռք է բերել պետական գրանցում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ, այնուհետև  Լյովա Մկրտչյանին տրամադրել  անապրանք կեղծ հաշիվ-ապրանքագրեր:

ՀՀ ԿԱ ՊԵԿ  Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի տվյալներով, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ հաշիվ-ապրանքագրերը Լյովա  Մկրտչյանը տրամադրել է «Դարշին» ՍՊԸ-ին: Լյովա Մկրտչյանի և Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարված գործարքի հետևանքով պետությանը պատճառվել է 65մլն-ից ավելի վնաս:

Բացի այդ, քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են նաև այլ հանցագործություններ, որոնց ներգրավված են ինչպես նշված անձինք, այնպես էլ` այլ մասնակիցներ:

Պարզվել է, որ Լյովա Մկրտչյանը` հանդիսանալով «ԴՈՎ» ՍՊԸ-ի տնօրեն, մաքսանենգությամբ և կեղծ հաշիվ-ապրանքագրերով ՌԴ-ից ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 40մլն դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի քիմիկատներ` հայտարարագրելով  ընդամենը  10մլն դրամի ապրանք: Այս գործարքի հետևանքով էլ պետբյուջե չի վճարվել 5մլն դրամից ավելի գումար:

Լյովա Մկրտչյանից հետ չի մնացել նաև Ռուբեն Վարդանյանը. նա էլ իր հարևան Կարեն Ավագյանին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Ինչպես և Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Ավագյանը նույնպես ստացել է պետական գրանցում, անհատ ձեռներեցի վկայական ձեռք բերել, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ և անապրանք հաշիվ-ապրանքագրեր տրամադրել  Լյովա Մկրտչյանին: Քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան, Լյովա Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Դատական նիստի օրը` մարտի 1-ին, դատարանի դահլիճի բակից Ռուբեն Վարդանյանը դիմել է փախուստի, սակայն շուտով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Հետախուզման մեջ գտնվող Լյովա Մկրտչյանը մարտի 9-ին ՊԵԿ ՕՀՎ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է և կալանավորվել»:

Քրեական գործով անցնող բոլոր` 4 մեղադրյալներն էլ կալանավորված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 189 հոդվածի 3-րդ մասով: Բոլորի նկատմամբ էլ որպես խափանման միջոց  կիրառվել է կալանքը:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11