Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
15/03/2010 14:47
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ 5 թափուր պաշտոնների համար, որին կարող են մասնակցել բարձր որակավորում ունեցող անձինք: Վերջիններս աջակցելու են Հայաստանի բանակցային թիմին ԵՄ-ի հետ Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի կնքման բանակցությունները վարելու գործընթացում և աշխատելու են հետևյալ ոլորտներում`

1. Առևտրին առնչվող ընդհանուր խնդիրներ, առևտուր և կայուն զարգացում, կանոնակարգերի թափանցիկություն, մրցակցային քաղաքականություն և էներգետիկա,

2. Առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական կանոնակարգեր և մտավոր սեփականության իրավունքներ,

3. Հակագնագցման և փոխհատուցման միջոցներ, պաշտպանական միջոցառումներ, վեճերի կարգավորում և ընդհանուր բացառություններ,

4. Ծառայությունների առևտուր, կապիտալի տեղաշարժ, վճարումներ և կեղծարարության դեմ պայքար,

5. Ապրանքների առևտուր, առևտրի դյուրացում և մաքսային ընթացակարգեր, ծագման կանոններ, գնումներ:

Ընտրված մասնագետները կաշխատեն ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողի ղեկավարության ներքո, կպատրաստեն փաստաթղթեր ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի համար, կկազմեն նիստերի արձանագրությունները, կապահովեն կապը ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի միջև, կհամագործակցեն ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կպատրաստեն ԽՀԱԱՀ-ի հանրային իրազեկմանն առնչվող նյութերը:

ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը`

(1) կաջակցի ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին և կիրականացնի վերջինիս հանձնարարականները,
(2) կիրականացնի հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները. կնախապատրաստի հանձնաժողովի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կկազմակերպի նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին, կարձանագրի հանձնաժողովի նիստերը,
(3) կնախապատրաստի բանակցային փաթեթը,
(4) հանձնաժողովի որոշումները կտրամադրի հանձնաժողովի անդամներին և ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի ղեկավարներին,
(5) կապահովի տեղեկատվության փոխանակումը, հավաքագրումն ու տրամադրումը ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի միջև,
(6) կպատրաստի ԽՀԱԱՀ-ի հանրային իրազեկմանն առնչվող նյութերը և կմասնակցի ԽՀԱԱՀ-ի մասին իրազեկության բարձրացման աշխատանքներին,
(7) կհամագործակցի ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կկազմակերպի հանդիպում-քննարկումներ ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի և ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողի հետ:

Առաջադրանքների թվին են պատկանում նաև գիտական հետազոտություններ կատարելը, Հայաստանի տնտեսության վրա փոփոխությունների և զիջումների ազդեցության գնահատումը, ռազմավարական փաստաթղթերի մշակումը, ՀՀ համապատասխան օրենսդրության վերանայումը և ԵՄ-ի օրենսդրությանը մոտարկելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Պահանջված որակավորում

– Բարձրագույն մասնագիտական կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների, իրավագիտության, քաղաքագիտության, տեխնիկական կամ հարակից այլ ոլորտներում;
– Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ դիմումում նշված ոլորտներին համապատասխան,
– Իրազեկվածություն բանակցային գործընթացներին, գերադասելի է` միջկառավարական մակարդակի վրա,
– Ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
– Թիմային աշխատանքի ունակություն,
– Հաղորդակցության և գրավոր խոսքի հմտություններ,
– Եվրամիության, մասնավորապես` առևտրի ոլորտի կառույցների և քաղաքականությունների իմացություն,
– Անգլերեն լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց իմացություն,
– Ճանապարհորդելու կարողություն:

Դիմելու ընթացակարգեր

Որակավորված և շահագրգիռ թեկնածուները ուղեկցող նամակը և մանրամասն ներկայացված ինքնակենսագրությունը անգլերեն լեզվով կարող են ուղարկել մինչև 2010թ. մարտի 19-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով`[email protected]:
Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11