Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏՄՊՊՀ – ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺՎԵՑԻՆ. «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
19/03/2010 17:27
Կիսվել

ՏՄՊՊՀ – ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺՎԵՑԻՆ. «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովն այսօր քննարկել է «Բիսկվիտ-Շոկոլադ» կորպորացիայի (որի մեջ է մտնում «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկան») և «ԱՎԿ» ընկերության դիմումները: «Բիսկվիտ-Շոկոլադը» հայտնել է, որ իրենց կողմից Հայաստան են ներկրվել մի շարք արտադրատեսակներ, որից հետո «Գրանդ Քենդիի» կողմից «արտոնագրվել են կորպորացիայի մեջ մտնող ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող մի շարք ապրանքային նշաններ, այնուհետև գրությամբ նշել, որ կորպորացիայի կողմից ապօրինաբար օգտագործվում են իրենց ընկերությանը («Գրանդ Քենդիին») սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանները, պահանջելով դադարեցնել ներմուծումը, իրացումը և գովազդը»: «ԱՎԿ»-ի դեպքում նույն խնդրով «Գրանդ Քենդին» դիմել է ինչպես ընկերությանը, այնպես էլ Հանձնաժողով և Հայաստանում Ուկրաինայի դեսպանին:

Հարուցված վարույթի ընթացքում ընկերությունների կողմից ներկայացվել են մի շարք փաստաթղթեր: Ներմուծողները գտնում են, որ ապրանքանիշերի օգտագործման իրավունքն իրենց է պատկանում, քանի որ ավելի վաղ են այն օգտագործել, իսկ արտադրողը` որ ապրանքանիշերի օգտագործման իրավունքն իրեն է պատկանում, քանի որ գրանցել է սեփականության իրավունքը:

Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Հանձնաժողով ներկայացված եզրակացության համաձայն, նյութերում հիշատակված ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքը, համաձայն «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի, ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագել է դրանց իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է սեփականտիրոջը` «Գրանդ Քենդիին»: Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերը կարգավորվում են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքով, Հանձնաժողովն այսօր դադարեցրել է վարույթները:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98