ԳԱԶԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԳՆԱՃԻ ՎՐԱ ՉՆՉԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ գազի գների 37% թանկացումը ընդհանուր գնաճի վրա կազդի միայն 0.5%-ով: Նա նշել է, որ 2009թ.-ին գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների աճը գնաճի վրա ազդել է 1.5%-ով:
Խոսելով առանձին ապրանքների գներից Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ 2009թ.-ի համեմատ ոչխարի մսի գինն աճել է 75%-ով, իսկ վերջին ամսում բենզինի գինն աճել է 7.8%-ով: