Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՆԿԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ
31/03/2010 13:10
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՆԿԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել և խստացնել մաքսային հսկողության մեխանիզմները` մաքսային ընթացակարգերի ազատականացմանը զուգահեռ: Դա է փաստում վերջին շրջանում մաքսային ծառայության աշխատակիցների արձանագրած իրավախախտման դեպքերի աճը:

Օրերս մաքսային կանոնների խախտման նոր դեպքեր են արձանագրել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները: Իրավախախտները փորձել են առանց մաքսային ապահովման միջոցը` կապարակնիքը վնասելու, դատարկել բեռի մի մասը` մինչև այն մաքսային պահեստ հասցնելը:

Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները իրավախախտման դեպքերից մեկն արձանագրել են «Կոկա-Կոլա Հելլ. Բոթլ. Քամփ. Արմ.» ՓԲԸ-ի բեռի նախնական զննման ժամանակ. ընկերության ապրանքը տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի կշիռը Բագրատաշենի մաքսակետում կազմել է մոտ 38 հազար կգ, մինչդեռ «Ապավեն» մաքսային պահեստ տեղափոխելուց հետո, բեռի քաշը պակասել էր շուրջ մեկուկես տոննայով: Զննման արդյունքում պարզվել էր, որ բեռնախցիկի անթափանցելիությունն ապահովված չի եղել:

Մեկ այլ դեպք է արձանագրվել «Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում, որտեղ նմանատիպ իրավախախտում է հայտնաբերվել «Ռուբվաչ» ՍՊԸ-ի` Ռուսաստանից ներկրած բեռի զննության ժամանակ: Պարզվել է, որ Բագրատաշենի մաքսակետում 28640կգ կշված բեռը մաքսային պահեստ մուտք է գործել դարձյալ մոտ 1,5 տոննա պակաս քաշով: Ընդ որում, արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ իրավախախտները, առանց վնասելու ավտոմեքենայի վրա առկա մաքսային ապահովման միջոցը, բացել են դուռը և ճանապարհին դատարկել բեռի մի մասը: Ավտոմեքենայի դռները բացելուց հետո մաքսավորները պարզել են նաև, որ բեռի դասավորվածությունը և քանակը չեն համապատասխանում սահմանին կազմված ռապիսկան նկար-փաստաթղթի հետ:

«Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում մեկ այլ իրավախախտում է հայտնաբերվել «Մելդավ» ՍՊԸ-ի մոտ, որին պատկանող բեռը եթե մաքսակետում կազմել է մոտ 40 հազար կգ, ապա պահեստ հասցվելուց հետո այն ավելի քան 2 տոննա պակաս է կշռել, ընդ որում, ավտոմեքենայի կցորդի վրա Բագրատաշենի մաքսակետում դրված երեք մաքսային ապահովումները մինչև պահեստ հասնելը չէին վնասվել: «Ձյունիկ սառնարան»-ում ավտոմեքենայի արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի ետևի դռան ելուստը շարժական է եղել, և իրավախախտները կարողացել են առանց մաքսային ապահովումը վնասելու դռները բացել:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11