ՀԱՅԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՕՂԻ ՉԵՆ ԽՄՈՒՄ՞
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածխ համեմատ աճել են 75.5%-ով և կազմել 956.1 հազար լիտր: Միևնույն ժամանակահատվածում օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 60.7%-ով և կազմել 675.6 հազար լիտր:
Հիշեցնենք, որ օղու արտադրության ծավալների կտրուկ անկումը նվատվում է այս տարվա հունվար ամսից, երբ սույն ցուցանիշը նվազել էր 76.2%-ով: Նշենք նաև, որ անցյալ տարվա ընթացքում օղու արտադրության ծավալներն աճել էին 7.7%-ով: