ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴՐԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ, ՊԱՆԱՄԱՅԻ ԵՎ ԱՊՀ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կազմել է -382.45 միլիոն դոլար:
Հետաքրքրական է, որ Հայաստանը արտաքին առևտրի դրանական հաշվեկշիռ ունի միայն Նիդերլանդների, Պանամայի և ԱՊՀ որոշ երկրների հետ: Այսպիսով, ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի բացասական սալդոն 135.18 միլիոն դոլար է, այդ թվում Ռուսաստանի հետ` 104.64 միլիոն դոլար: Եվրամիության հետ բացասական սլադոն 74 միլիոն դոլար է, ԱՄՆ` 7.1 միլիոն դոլար և Չինաստան` 49.3 միլիոն դոլար: