Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԱՐԾԱԹԵ ԶԱՐԴԵՐ
07/04/2010 11:20
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԱՐԾԱԹԵ ԶԱՐԴԵՐ

ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Բավրայի մաքսակետում կրկնակի մաքսային հսկողության են ենթարկել Ստամբուլ-Երևան ուղևորափոխադրում իրականացնող "Mersedes-Benz" մակնիշի ավտոբուսի ուղևոր Կոնստանտին Սուվարյանի ուղեբեռը: Պարզվել է, որ չհայտարարագրված ապրանքը Կ. Սուվարյանը թաքցրել է գուլպաներում և բաճկոնի գրպաններում` պոլիէթիլենային 5 փաթեթի մեջ: Հայտնաբերվել են մոտ 2,5 կգ արծաթյա զարդեր, մասնավորապես` 561 հատ մատանի, ականջօղեր, շղթաներ և վզնոցներ:

Մաքսանենգության մյուս դեպքը ևս հայտնաբերվել է օպերատիվ տեղեկությունների հիման վրա. Լենինգրադյան-Կիևյան փողոցների խաչմերուկում ՊԵԿ աշխատակիցները զննման են ենթարկել "Ֆորդ Տրանզիտ" մակնիշի ավտոմեքենան: Նրանում հայտնաբերվել է 8 պայուսակ, որի մեջ եղել են ավելի քան 80 կգ քաշով մոտ 300 կանացի բլուզներ և գրեթե նույնքան քաշով մոտ 2000 կանացի զուգագուլպաներ:

Իրավախախտման մեկ այլ դեպք է հայտնաբերվել "Ձյունիկ" մաքսային պահեստում, որտեղ քաշի անհամապատասխանություն է արձանագրվել Ռուսաստանից` Բագրատաշենի մաքսակետով մուտք գործած "Ֆրեդլայներ" մակնիշի ավտոմեքենան կշռելիս: Մասնավորապես, համեմատելով Բագրատաշենի մաքսակետի կշեռքի ցույց տված տվյալները պահեստի տվյալների հետ, պարզվել է, որ ճանապարհին ավտոմեքենան ապօրինի կերպով բեռնաթափվել է, և "Ձյունիկ" մաքսային պահեստ մուտք չի գործել մոտ 9 տոննա բեռ:
Բոլոր երեք գործերով հարուցված նյութերով կատարվում է քննություն:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12