Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
11/09/2008 15:14
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԿՏՐՈՆՆԵՐԸ

Այսօր` սեպտեմբերի 11-ին, կառավարություն նիստի սկզբում, վարչապետ Սարգսյանը անդրադարձել է հարկային վարչարարության կատարելագործման հետ կապված խնդիրներին, որոնց լուծումը, ըստ նրա, համատեղ ջանքեր է պահանջում: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

"Ես այսօր ուզում եմ ձեզ եւ մեր քաղաքացիներին դիմել խնդրանքով, որ եթե մենք կարեւորում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, ինչի շնորհիվ միայն կարող ենք բացահայտել իրական ապրանքաշրջանառության ծավալները եւ իրականացնել հարկում, ապա անհրաժեշտ է, որ բոլորս առեւտուր իրականացնելիս պահանջենք հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները: Եվ պետք է լինենք խստապահանջ: Առաջին հերթին` այդ հոգեբանական բարդույթի հաղթահարումը պետք է սկսենք մեզանից, մեր ընտանիքի անդամներից: Պետք է պահանջենք, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները մեզ տրամադրվեն: Հակառակ դեպքում, այս գործառույթը, որը մենք կարեւորում ենք եւ որն ամրագրել ենք օրենքով, արդյունք չի տա: Այս խնդիրը կարեւորում են ոչ միայն մեզ նման երկրները, որոնք ունեն հարկային վարչարարության կատարելագործման պրոբլեմներ, այլեւ Եվրոպայի զարգացած երկրները նույնպես: Ավելին` կան երկրներ, որոնք օրենքով պարտադրում են իրենց քաղաքացիներին պահանջել հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները: Եվ եթե առեւտուր իրականացնելուց հետո քաղաքացիները չեն ունենում այդ կտրոնները, ենթարկվում են խոշոր տուգանքների, որովհետեւ առանց այդ գործառույթն իրականացնելու, հնարավոր չէ բացահայտել առեւտրի իրական ծավալները: Այդ հոգեբանական բարդույթը հաղթահարելու համար չափազանց կարեւոր է, թե ինչպիսի՞ն է նախարարների եւ նրանց ընտանիքի անդամների պահվածքը: Մենք չենք կարող մեր երկրում ավելացնել թոշակներ, սոցիալական նպաստներ, եթե չկարողանանք էապես բարելավել հարկային վարչարարությունը: Եվ բոլորս պետք է գիտակցենք` չպահանջված կտրոնը նշանակում է չավելացված կենսաթոշակ, չավելացված սոցիալական նպաստ, չիրականացված սոցիալական ծրագրեր: Դրա համար ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք, այդ առումով, լինեք օրինակելի: Ու նաեւ խնդրանքով դիմում եմ մեր քաղաքացիներին` ակնկալելով նրանց աջակցությունը: Եթե ցանկացած քաղաքացի առարկայորեն պատկերացնի, որ այդ կտրոնը, որը նա չի պահանջում, անմիջապես հարվածում է սոցիալապես խոցելի խավերին, ապա, կարծում եմ, որ քաղաքացիական պատասխանատվությունը մեզ կօգնի այս կարեւորագույն խնդիրը լուծելու համար: Այդ խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեինը չէ, մեր բոլորի խնդիրն է: Ակնկալում եմ ձեր ըմբռնումը եւ աջակցությունը, ինչպես նաեւ մեր հասարակության, մեր քաղաքացիների` լինեն նրանք ընդդիմադիր, թե իշխանամետ ուժեր: Այս հարցում մենք պետք է միախմբված լինենք":

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58