Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ինգա Ղալայանը՝ պետական եկամուտների ցածր ցուցանիշների ու հնարավոր զարգացումների մասին
13/07/2020 19:47
Կիսվել

Ինգա Ղալայանը՝ պետական եկամուտների ցածր ցուցանիշների ու հնարավոր զարգացումների մասին

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները

2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2019թ. 712.8 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.56%-ով կամ 32.5 մլրդ դրամով։

Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտներն աճել են 3.22%-ով կամ 19.4 մլրդ դրամով և կազմել 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրված եկամուտները նվազել են 23.07%-ով կամ 37 մլրդ դրամով և կազմել 123.4 մլրդ դրամ:

2020թ. առաջին կիսամյակում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար, իսկ 2019թ.-ի համադրելի ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել էր 50.4 մլրդ դրամ գումար:

Տնտեսական մեկնաբան Ինգա Ղալայանի հետ զրուցել ենք վերոնշյալ ցուցանիշների մասին:

«Այս պահին մենք խոսում ենք մի տնտեսության մասին, որը գործել է ֆորսմաժորային իրավիճակում, շուրջ երեք ամիս էլ եղել է լոքդաունային իրավիճակ։ Այսինքն, փակ է եղել թե ներքին, թե արտաքին տնտեսական գործունեությունը։ Ակնկալելի էր, որ այսպիսի անկում է լինելու։ Իրականում իմ կանխատեսումներն ավելի վատատեսական էին, քան գրանցվեց։ Ստեղխված իրավիճակում համեմատել 2020-ի ցուցանիշները 2019-ի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշներին, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ։ Անգամ ֆինանսների նախարարությունն է ճշգրտել իր տվյալները։ Ըստ ֆինանսների նախարարության՝ մենք այս տարի մոտավորապես 170 միլիարդ դրամ ավելի քիչ ենք հավաքագրելու, քան իրենք նախատեսել էին 2020-ի համար։ Բայց սա էլ կախված է նրանից, թե ինչքան ընթացք կունենա համավարակը», – ասում է տնտեսագետն ու նկատում՝ ստեղծված պայմաններում էական չէ՝ տնտեսությունն ինչպես կգործի, էական է առողջապահական համակարգի արագ վերականգնումը։ Եթե առողջապահական համակարգը կարողանա արագ վերականգնվել, կվերականգնվի նաև տնտեսությունը, հակառակ դեպքում ճգնաժամը տնտեսությունում ավելի կխորանա, ինչն էլ կհանգեցնի եկամուտների կրճատման, քնաի որ հիմնականում եկամուտները գոյանում են այն արդյունքից, ինչը ձևավորում է տնտեսությունը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69