Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
12/09/2008 16:50
Կիսվել

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Ինչպես հայտնի է, Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը նոր մեթոդ է ներդրվել, որն արդեն իսկ կիրառվում է: Խոսքը տեղեկատվական ծառայությունում ներդրված հատուկ` եվրոպական ու ամերիկյան  երկրների մասնագիտացված ծրագրի մասին է, որի միջոցով ավտոմեքենայի մաքսային արժեքն ավելի ստույգ է որոշվում:
Մաքսատանը առանձին ցանկով փակցված են նաև բոլոր պարամետրերը /օպցիաները/  ու դրանց մաքսային արժեքները. դրանք հանվել են համապատասխան մասնագիտացված կայքից:
Մասնագետների համոզմամբ, սա լավագույն տարբերակն է, որը կբացառի բոլոր տեսակի չարաշահումները: Որևէ թանկացման մասին  խոսք չկա, պարզապես այն ներմուծողը, ով ցանկություն է հայտնում  ավտոմեքենան շքեղացնել և տեխնիկական նորամուծությունների ենթարկել մինչ  ՀՀ սահման հասցնելը, պետք է գիտակցի, որ այդպիսի մեքենայի մաքսային արժեքը, բնականաբար, տարբերվելու է գործարանային` բազային վիճակում գտնվող` նույն մակնիշի ավտոմեքենայի արժեքից:
Մինչդեռ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը /ՀՅԴ/ օրերս խորհրդարանում թերահավատորեն էր արտահայտվել այդ նորամուծության վերաբերյալ, ու կարծիք հայտնել, թե այդպիսով լրացուցիչ հարկային բեռ է դրվում ավտոմեքենա ներկրողի վրա:
ԱԺ պատգամավորի մտահոգությունը փարատելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը Ա.Նռանյանին առաջարկել էր հենց տեղում ծանոթանալ նոր մեթոդի կիրառմանը: Արա Նռանյանը Կոմիտեի մասնագետների ուղեկցությամբ շրջել է մաքսատանը, եղել տեղեկատվական  կենտրոնում ու անձամբ ծանոթացել ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշելու նոր մեթոդի առավելություններին: Շրջայցի ավարտին ԱԺ պատգամավորը նշել է հետևյալը.
"Իմ կողմից բարձրացված հարցին Պետական եկամուտների կոմիտեի նախագահը բավականին արագ արձագանքեց: Նման օպերատիվությունը ողջունելի է և պետք է օրինակ ծառայի պետական մյուս մարմինների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, ապա ես տեղում համոզվեցի, որ որևէ ֆիզիկական անձ կամ մաքսավոր ի վիճակի չէ ինքնուրույն որոշել ավտոմեքենաների օպցիաների արժեքը: Մենք ստացանք Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հավաստիացումը, որ դա իրականացվելու է բացարձակապես ծրագրային հիմունքներով: Ուզում եմ քաղաքացիներին ևս հավաստացնել, որ որևէ մաքսավոր կամայականորեն չի կարող օպցիա ավելացնել:
Այլ մտահոգություն էլ ունեի` չստացվի այնպես, որ այս նորամուծության արդյունքում լրացուցիչ հարկային բեռ դրվի ոչ այդքան ապահով խավերի վրա: Այս առնչությամբ ևս մեր կասկածները փարատվեցին. փոփոխությունը վերաբերելու է առավել նոր ու շքեղացված ավտոմեքենաներին, մյուս դեպքերում, եթե խոսքը համեմատաբար հին ու բազային մոդելի մասին է, ապա  մտահոգվելու առիթ չի լինի:
Մենք համոզվեցինք նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը պատրաստակամ է համագործակցել, որպեսզի գործընթացը լինի առավելագույնս  թափանցիկ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը":         

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32