
ՏՄՊՊՀ – ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴՈԻՆԵԼ Է GTZ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) ներկայացուցիչներին` «Մասնավոր հատվածի խթանումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ֆրենկ Թիբիթանզլի գլխավորությամբ:
Անդրադառնալով GTZ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքին, Հանձնաժողովի նախագահը դրանք գնահատեց որպես նպատակային, արդյունավետ և օպերատիվ: Ծրագրի ղեկավարը նշեց, որ բարձր է գնահատում Հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «այստեղ իրոք պատրաստակամություն կա աշխատելու, բոլոր խնդիրները լուծելու»:
Հանձնաժողովի մասնագետների վերապատրաստում, մշակման ընթացքում գտնվող գործողությունների ռազմավարական ծրագրին փորձագիտական աջակցություն, հանրային իրազեկման նոր քայլեր, տեղեկատվական շտեմարանի ստեղծում. Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանն այս միջոցառումներն առաջարկեց ծրագրի հետագա ընթացքում իրականացնելու համար, որոնք նախաձեռնելու գաղափարը ողջունելով, ծրագրի ղեկավար Ֆ. Թիբիթանզլն ընդգծեց. «այսքան կարճ ժամանակամիջոցում այս պաշտոնում գտնվելով, այսքան նորարարական գաղափարներ ունեք»:
Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվեց միջոցառումների իրականացման հետագա քայլերի և իրականացման ժամկետների վերաբերյալ: