Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ – ԶԻԹԱՊՏՂԻ ՅՈՒՂԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ Է «ՎԵԳԵՔՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
26/04/2010 12:13
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԶԻԹԱՊՏՂԻ ՅՈՒՂԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ Է «ՎԵԳԵՔՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բուսական յուղի շուկայի կառուցվածքի ուսումնասիրության համար Հանձնաժողովը տեղեկատվություն է ստացել 44 տնտեսվարողներից` իրենց 2009 թ. տարեկան գործունեության վերաբերյալ: Բուսական յուղի շրջանառության ոլորտում առանձնացվել է երկու ապրանքային շուկա` «արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ)» և «ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)»:

2009 թ. հանրապետությունում իրացվել է 20 768 164 լիտր արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ): Իրացման առավել մեծ ծավալներ ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 37,5 տոկոս բաժնով: Հետևաբար, զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին, գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Առավել մեծ ծավալներ ունեցող մյուս 2 ընկերություններն են «Դոստ Ինտերնեյշնլը»` 16,1 տոկոս և «ՎԱՍ Գրուպը»` 10,2 տոկոս մասնաբաժիններով:

«Ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)» ապրանքային շուկայի ծավալը կազմել է 72 003 լիտր, որտեղ իրացման ամենամեծ ծավալներն ունեցել է «Վեգեքոմ» ընկերությունը` 66,0 տոկոս բաժնով: Հետևաբար, իրացման ծավալներով զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին` «Վեգեքոմը» գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Շուկայի մյուս երկու խոշոր ընկերություններն են «Կարդինալ Ինթերնեյշնլը»` 13,1 տոկոս և «Հիքսոսը»` 8,9 տոկոս բաժիններով:

2009 թ. ընթացքում իրացվել է 20 856 233,7 լիտր բուսական յուղ, որից 97,58 տոկոսը` արևածաղկի յուղ, 2 տոկոսը` եգիպտացորենի, 0,35 տոկոսը` ձիթապտղի  և 0,08 տոկոսը` սոյայի յուղ: 2009 թ. բուսական յուղի իրացման ծավալները 2006 թ. իրացման ծավալների համեմատ մոտ 43,5 տոկոսով աճել են:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2