Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
Նորարարական դրամաշնորհներ՝ գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնման համար
28/07/2020 14:10
Կիսվել

Նորարարական դրամաշնորհներ՝ գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է  «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:

Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման նպատակով: Մրցույթին մասնակցելու  համար անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են նշվածներից որևէ մեկը՝ նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ, նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում, բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում, լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ, տեխնիկական լուծումներ շուկաներ և ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում,  Էլ. առևտուր) և այլն:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված նվազագույն պահանջներին  համապատասխանող բոլոր ԳՓՄՁ ըներությունները  ողջ Հայաստանից: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկությունը զետեղված է Դիմորդների ձեռնարկում , որը մանրամասնորեն նկարագրում է դիմելու համար ամբողջ գործողությունների շղթան և հերթականությունը: Մրցույթի հայտարարությունը և դիմելու ամբողջական փաթեթը կարելի գտնել հետևյալ հղումով՝ Մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանկայքում և այլ՝ ԵՄ-ն բիզնեսի համար-Տեխոնոգիաների զարգացում ծրագրի ֆեյսբուքյան էջում։ 

Դիմոււմների վերջնաժամկետն է ս. թ. օգոստոսի 12-ը:

Կարևորելով դրամաշնորհային մրցույթը գերփոքր, փոքր և միջին ընկերությունների համար՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը նշել է. «Եվրոպական միությունը շարունակում է օժանդակել ՀՀ կառավարությանը հաղթահարելու համավարակի հետևանքները տարբեր ոլորտներում:        «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում վերջերս հայտարարված «Նորարարական տուրիզմի աջակցությանն ուղղված դրամաշնորհային մրցույթից հետո, ուրախ ենք հայտարարելու նույն նախաձեռնության կողմից մեկ այլ դրամաշնորհային ծրագրի մասին՝ այս անգամ ուղղված փոքր նորարարական բիզնեսին:  Խրախուսում ենք հայաստանյան ընկերություններին ակտիվորեն մասնակցելու այս դրամաշնորհային  ծրագրին, որի նպատակն է օգնել ձեռնարկատերերին իրենց նորարարական բիզնես լուծումները  շուկա ներմուծելու համար: ԵՄ-ն շարունակում է աջակից լինել Հայաստանում ԳՓՄՁ նորարարությանը և աճին ուղղված բարենպաստ էկոհամակարգ ստեղծելուն», եզրափակեց դեսպանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է. «Այս ծրագրի նպատակն է օգնել փոքր և միջին կազմակերպություններին, որոնք համավարակի այս ծանր պայմաններում խնդիրներ ունեն թե՛ արտադրության, թե՛   արտահանման և թե՛ նոր շուկաներ, նոր հաճախորդներ գտնելու հետ կապված, և նորարարական մոտեցումներ ցուցաբերել, որոնք լուծումներ կտան դժվարին իրավիճակին։ Մենք փնտրում ենք այն նորարար, հետաքրքիր, յուրովի մտածելակերպ ունեցող ձեռնարկատերերին, որոնք գիտեն, թե ինչ է իրենց պակասում և տեսնում են ճանապարհը, պարզապես ունեն աջակցության կարիք»։

««ԵՄն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի Թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն նշել է.  «Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելով առաջնային օժանդակության հնարավոր ձևաչափերը գերփոքր, փոքր և միջին ձեռներեցությանը, որոնք բախվում են բազմաթիվ դժվարությունների այս օրերին, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստել նորարարական գաղափարների և մոդելների զարգացմանը ձեռներկատիրության ոլորտում՝ համատեղ մշակեց այս դրամաշնորհային ծրագիրը, որը կարծում ենք՝ հիանալի հնարավորություն է ստեղծարար գործարարների համար՝ իրագործելու իրենց գաղափարները, որոնք նախկինում հնարավոր չէին համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարությունների պատճառով: Մենք շարունակելու ենք աջակցել նորարարության և ձեռնարկատիրության վերընթացին մեր ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ այլ գործողությունների միջոցով առաջիկա մի քանի տարիների ընթացքում», ամփոփեց պրն. Հյուգոն:

Լրացուցիչ տեղեկություններ դրամաշնորհակին ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների մասին

 

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

ԵՄն՝ բիզնեսի համար նախաձեռնությունը (EU4Business)-ը  Եվրոպական միության հովանոցային նախաձեռնությունն է, որը ներառում է ԵՄ ողջ աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) Արևելյան գործընկեր երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:       ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունն աջակցում է ՓՄՁ-ների զարգացմանը՝ ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման, ավելի լավ գործարար կարգավորումների, բիզնեսին տրամադրվող ծառայությունների կատարելագործման և առևտրային հնարավորություններից օգտվելու միջոցով: ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության միջամտությունները բերում են աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ՓՄՁ-ների ավելի մեծ աճին և արտահանմանը:

2019թ.-ին ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնությունն աջակցել է ՓՄՁ-ների զարգացմանը՝ 836 մլն եվրո ընդհանուր բյուջե ունեցող 122 ծրագրերի միջոցով: Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ՝ www.eu4business.eu

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը հադիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն` բիզնեսի համար  նախաձեռնության մաս:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49