28/04/2010 15:33
ՏՄՊՊՀ – ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է 2009Թ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է 2009 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունը:
Հանձնաժողովը 2009 թվականին շարունակել է աշխատանքներն` ուղղված ապրանքային շուկաներում մրցակցային օրենքի հնարավոր խախտումների կանխմանը և արգելմանը, սպառողների շահերի պաշտպանությանը, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելուն և այլն:
Համաձայն հաշվետվության, Հանձնաժողովը 2009 թվականին ուսումնասիրել է 42 ապրանքային շուկա, դիտանցում իրականացրել 104 -ում, որոնցում գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 80 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովը 2009 -ին գումարել է 26 նիստ, ընդունել 97 որոշում, այդ թվում` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 7 որոշում, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում, անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող 8 որոշում, հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում:
ՀՀ դատարաններ ներկայացված 7 հայցադիմումից 3-ը գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 3-ը կարճվել են, 1-ը` բավարավել: Հանձնաժողովի 2009 թ. որոշումների դեմ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 9 հայցադիմում:
03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
Արծաթ
860.41
-46.98
18:22 03/04/26
14:58 03/04/26
