2010-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17.5%-ով և կազմել 2747.7 հազար լիտր: Հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել էր 3.1% աճ:
Հիշեցնենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ.-ի արդյունքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 38.4%-ով: