ՄԱՐՎԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԸ
Մայիսի 6-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված նամականիշը:
Նախարար Մ.Վարդանյանը շնորհավորելով ներկաներին հույս հայտնեց, որ շրջանառության մեջ դրված նամականիշը երկար ճանապարհ կանցի ու լավ առիթներով կօգտագործվի:
Նշենք, որ նամականիշի վրա պատկերված են Մայր Հայաստան հուշարձանը եւ Հայրենական մեծ պատերազմի շքանշանը:
Ի դեպ, Կապի տարածաշրջանային համագործակցության անդամ երկրները նույնպես թողարկում են Հայրենական մեծ պատերազմի 65 ամյակին նվիրված նամականիշեր: