Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10/05/2010 17:34
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ Հայրենական Մեծ Պատերազմի վետերանները մինչև 2010 թ-ի վերջը ազատված են ամրակցված կապի ծառայությունների համար բաժանորդային վճարից:

Հայրենական  Մեծ Պատերազմի  հաղթանակի 65 ամյակին նվիրված ակցիայի շրջանակում ՀՄՊ վետերանները, տոնական օրերին այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, հնարավորություն ունեին անվճար զանգահարելու Հայաստանում և աշխարհի ցանկացած վայրում բնակվող իրենց մարտական ընկերներին և բարեկամներին:

«Անգնահատելի է Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցների դերը մարդկությանը ֆաշիզմից ազատելու գործում: Հենց նրանց` ճակատի և թիկունքի մարտնչողներին ենք մենք պարտական մեր և մեր երեխաների կյանքի համար, և այսօր վետերանների մասին հոգ տանելը մեր սուրբ պարտքն է»,- նշեց "ԱրմենՏել" ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:   

Բոլոր այն վետերանները, ովքեր ընդգրկված են Աշխատանքի և սոցիալական նախարության կողմից հատկացված ցուցակում, ավտոմատ կերպով ազատվում են բաժանորդային վճարից ամրակցված կապի ծառայությունների համար անկախ այն բանից, թե ընտանիքի անդամներից ում անունով է գրանցված հեռախոսահամարը:

Վերոհիշյալ ցուցակում չընդգրկված վետերանները Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակ դիմելու, վետերանի գրքույկի և անձնագրի ներկայացման դեպքում նույնպես կազատվեն ամրակցված կապի ծառայությունների համար բաժանորդային վճարից ըստ վետերանի գրանցման վայրի:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունը: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում կապի օպերատորներ, որոնք անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ են մատուցում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում,  Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Վիետնամում և Կամբոջայում: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի արտոնագրերն ընդգրկում են 340 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  դարձավ առաջին ռուսական ընկերությունը, որը գրանցվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը NYSE-ում գնանշվում են VIP պայմանանշանի ներքո:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12