Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԳՏՆՎԵԼ «ԱՐՏՖՈՒԴ»-Ի ՄՐԳԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՈՐ ՀՈՍՔԱԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ
11/05/2010 17:26
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԳՏՆՎԵԼ «ԱՐՏՖՈՒԴ»-Ի ՄՐԳԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՈՐ ՀՈՍՔԱԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների եւ գործարարների հետ ներկա է գտնվել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում մրգերի վերամշակման նոր հոսքագծի բացմանը։

Վարչապետը եւ ԱԺ նախագահը շրջել են Արտաշատի պահածոների գործարանում, ծանոթացել տեխնիկական զինվածությանն ու ներկայացված ապրանքատեսակներին։
Կառավարության ղեկավարը ողջունել է ներկաներին եւ մասնավորապես նշել. «Նոր հոսքագծի բացումը ստեղծելու է նոր հնարավորություններ եւ էապես ավելացնելու է գյուղատնտեսությունից ներկրվող ապրանքների ծավալները, ինչը, բնականաբար, խթան է լինելու գյուղատնտեսության զարգացման համար։ Ուրախ եմ, որ կառավարության օպերատիվ շտաբը, որը քննարկում էր այս նախագիծը եւ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակը ճգնաժամի ժամանակ, ճիշտ ռազմավարություն ընտրեց, ինչն արժանացավ ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ Ազգային Ժողովի նախագահի, ե՛ւ կառավարության հավանությանը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության սպառողն ըստ արժանվույն կգնահատի կատարված ներդրումները»։

Այնուհետեւ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարները շրջել են «Ամառ է» հյութերի ավտոմատացված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրամասում։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98