ՏՄՊՊՀ -ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԿԱՐԱԳԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում շաքարավազի և կարագի շուկաներում: Այդ ուսումնասիրությունների իրականացման նպատակով Հանձնաժողովը տեղեկատվություն է պահաջել մի շարք ընկերություններից: Պահանջված տեղեկատվությունը թերի և ժամանակին չներկայացնելու համար Հանձնաժողովն այսօր «Էտալոն Թրեյդ», «Առշենսան», «Ալեքս Գրիգ» ընկերություններին տուգանեց 500 000-ական դրամով, ինչպես նաև տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ հանձնարարական տվեց: