Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ ՏՎԵԼ»
20/05/2010 19:42
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ ՏՎԵԼ»

 Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Մեր տնտեսական թիմով փորձեցինք ամփոփել տնտեսության զարգացման արդյունքները եւ մեր հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, եւ դա ստիպում է մեզ վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թ. համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում։ Մենք պետք է հետեւողական շարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ եւ ավելի շատ պետք է արդեն կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել։

Դրա համար պետք է հետեւողական լինենք։ Չափազանց կարեւոր է հետեւողականությունը մեր բոլոր նախաձեռնություններում։

Այս շաբաթ ես այցելեցի «Բիոկաթ» ձեռնարկություն, որն օպերատիվ շտաբի կողմից աջակցություն էր ստացել։ Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի որոշմամբ մենք 120 միլիոն դրամ ենք տրամադրել այդ ձեռնարկությանը։ Արդյունքում այսօր այդ ձեռնարկությունում աշխատում է 40 հոգի, ձեռնարկությունը կայուն ձեւով ձեռք է բերում գյուղացիական տնտեսություններից կաթ եւ արտադրում է որակյալ կաթնամթերք։ Մի կողմից` մենք ապահովում ենք կաթի կայուն գնում, մյուս կողմից` մրցակցություն կաթնամթերքների շուկայում, որովհետեւ «Բիոկաթ»-ի արտադրանքն իր որակային հատկանիշներով միանգամից զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում։ Նաեւ աշխատատեղերի աճ է տեղի ունենալու այդ ձեռնարկությունում։ Հետեւողականություն նշանակում է, այն, որ ինչպես անցած տարի հայտարարեցինք` օպերատիվ շտաբի բոլոր որոշումները պետք է լինեն հրապարակային։

Դրանք տեղադրված են կառավարության կայքում, եւ մեր նպատակն է, որպեսզի հասարակությունը եւս հնարավորություն ունենա վերահսկելու` ինչպես են ծախսվում այս միջոցները եւ արդյոք ծառայում են իրենց բուն նպատակին, թե ոչ։ Եվ մենք պարբերաբար հետեւողականորեն հաշվետվություն ենք տալու հասարակությանը, թե այդ միջոցներն ինչպես են ծախսվում, ինչպես են ծառայում իրենց բուն նպատակին։ Մենք չպետք է վախենանք այն պրոբլեմներից, որոնք առկա են, եւ եթե ինքներս ենք առաջին հերթին բացահայտելու պրոբլեմները, ապա ինքներս էլ բաց եւ թափանցիկ խոսելու ենք մեր բացթողումների, թերացումների մասին։ Բայց միեւնույն ժամանակ պետք է հետեւողական լինենք։

Երկրորդ խնդիրը, որն ուզում էի ձեր ուշադրությանը ներկայացնել հետեւյալն է։ Հիշում եք` մեկ ամիս առաջ խոսք գնաց այն մասին, որ «Միասին» հասարակական շարժումը դիմել է մեզ առաջարկով։ Նրանք հրապարակային ակցիա կատարեցին, եկան կառավարության շենքի մոտ եւ մեզ հանձնեցին իրենց նամակը, որի էությունը մաքուր Հայաստան ունենալն է։ Իմ հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարի գլխավորությամբ։ Նպատակն էր ստեղծել ազգային ծրագիր, որի մշակմանը կմասնակցեն բոլոր հասարակական կազմակերպությունները։ Եվ այսօր առավոտյան բնապահպանության նախարարն ինձ զեկուցեց, որ այդ ծրագիրը պատրաստ է։ Այն արժանացել է նաեւ հասարակական կազմակերպությունների հավանությանը, եւ մենք սկսում ենք այդ ծրագրի իրականացումը հրապարակային ձեւով` «Մաքուր հայրենիք»։ Առաջին ակցիան մենք կիրականացնենք մայիսի 29-ին Երեւան քաղաքում հասարակական կազմակերպությունների հետ։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ բոլոր գերատեսչությունները մասնակցեն այդ ակցիային։ Մեր բնապահպանության նախարարը բոլոր գերատեսչություններին կուղարկի մանրակրկիտ ինֆորմացիա, մենք կսկսենք Երեւանից, հետագայում փորձը կտարածենք բոլոր մարզերում։ «Մաքուր հայրենիք» ծրագիրը մայիսի 29-ին կսկսի իր երթը, խնդրում եմ բոլորիդ, որպեսզի աջակցեք մեր բնապահպանության նախարարին այս գործում։»

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58