Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – SMS, ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԵՎ ՐՈՊԵՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
24/05/2010 18:36
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – SMS, ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԵՎ ՐՈՊԵՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են անհրաժեշտության դեպքում գնել առանձին փաթեթներ իրենց կոնկրետ կարիքների համար` առանց սակագնային պլանը փոխելու անհրաժեշտության:

Orange-ը մեկնարկել է SMS, րոպեների և մուլտիմեդիա ծառայությունների փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն մատչելի գներով ուղարկել կարճ հաղորդագրություններ, կատարել զանգեր ինչպես Orange կամ այլ օպերատորների բաժանորդներին, այնպես էլ միջազգային ուղղություններով, նաև օգտվել շարժական ինտերնետի և MMS ծառայություններից:

Այսպիսով, օրինակ ԱՄՆ-ում և Կանադայում գտնվող իրենց բարեկամներին բաժանորդները կարող են զանգահարել ընդամենը 10 դրամով` գնելով 50 րոպե պարունակող փաթեթը և միանվագ վճարելով 500 դրամ: Իսկ Ռուսաստան զանգահարողները փաթեթ գնելու դեպքում կարող են օգտվել 25 դրամ/րոպե սակագնից:

Բոլոր փաթեթները հասանելի են Orange-ի շարժական հեռախոսակապի Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդներին: Ինտերնետ Հիմայի բաժանորդները կարող են ձեռք բերել միայն SMS-փաթեթներ, իսկ Ֆլայբոքսի բաժանորդները կարող են օգտվել ինչպես SMS, այնպես էլ րոպեների փաթեթներից: Orange Բիզնեսի բաժանորդները փաթեթները կարող են գնել միայն իրենց անձնական հաշվից:

Փաթեթները կարելի է ակտիվացնել անմիջապես բջջայինից` զանգահարելով 111 կամ այցելելով Իմ Orange էջը:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:

Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. ապրիլի վերջի դրությամբ Օրանժ Արմենիան ուներ 250,000 ակտիվ բաժանորդ, որոնցից 25,000-ը գերարագ ինտերնետի բաժանորդներ են:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2